Հասարակություն

Թուրքիան սննդի անվտանգության հարցում համարվում է բարձր ռիսկայնության երկիր

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Այսօր պարենի համաշխարհային օրն է: Աշխարհում սննդի անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է ինչպես արտադրողների՝ որակյալ սնունդ արտադրելու, այնպես էլ սպառողների՝ անվտանգ սնունդ գնելու համար։ Բացթողումներ գրեթե պարբերաբար հայտնաբերվում են տեսուչների կողմից կատարված ստուգումների և շահագրգիռ կազմակերպությունների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում։ Հարցն այն է, թե որքանով են բացառվում բացահայտված խախտումների կրկնությունները։
Այսօր Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ 321 անուն ապրանքներ հանվել են իրացման ցանցից` հայտնաբերված խախտումների պատճառով: Իսկ թե ինչ ապրանքներ են եղել, չմանրամասնեց՝ նկատելով, որ խնդիրը տնտեսվարողին խայտառակելը չէ, այլ խախտումների վերացումն է:

Շարունակելով ներկայացնել արձանագրված խախտումները՝ Աբրամ Բախչագուլյանը նկատեց, որ սահմանային անցակետերում սահմանային հսկողության ռիսկի վրա հիմնված նոր համակարգ է գործում, և այսուհետ արգելվում է առանց ուղեկցող փաստաթղթի բեռի ներմուծումը Հայաստան։ Մինչդեռ՝ նախկինում ներմուծողն իրավունք ուներ ներմուծել առանց ուղեկցող փաստաթղթի, միայն բավարար էր լաբորատոր փորձաքննությունը:

Ըստ Բախչագուլյանի՝ Թուրիքիան դասվում է բարձր ռիսկայնություն ունեվցող երկրների շարքում, և թուրքական ապրանքները Հայաստան են ներմուծվում բացառապես լաբորատոր փորձաքննոթյան հիման վրա: Ի դեպ՝ 14 անուն ապրանք. չհրապարակվեց ոչ դրանց անունը, ոչ էլ արտադրության երկիրը, սահմանից հետ է ուղարկվել։

Ի դեպ՝ ծառայության պետը տեղեկացրեց, որ բուսական ծագման մթերքը ցածր ռիսկային կատեգորիայի մեջ է մտնում, սակայն ինչպես Թուրքիայից, այնպես էլ այլ երկրներից ներմուծվող գյուղմթերքի նիտրատների քանակությունը սահմանային հսկողության ժամանակ համապատասխան սարքերով ստուգվում է։

Բախչագուլյանը նաև խոսեց Հնդկաստանից Հայաստան ներմուծվող գոմեշի մսի մասին, որն իրացման ցանցում վաճառվում է առանց «գոմեշի միս» համապատասխան մակնշման, նկատեց, որ գոմեշի միսը խոշոր եղջերավոր կենդանու միս է, և այն ենթարկվում է համապատասխան անվտանգոթւյան ստուգումների և Հայաստան հենց այնպես չի ներմուծվում։

Սինքրոն————

 

Ցուցադրել ավելի
Back to top button