Քաղաքական

Անկախությունը նսեմացնելն անընդունելի է. Արմեն Մարտիրոսյանը Զորի Բալայանի նամակի մասին

Արմինե Մինասյան
«Ռադիոլուր»

«Անկախության գաղափարը նսեմացնող այն գործընթացը, որն այսօր իրականացվում է իշխանությունների հովանավորությամբ, խիստ անընդունելի է: Անկախ նրանից, թե հասարակական և քաղաքական գործիչներն ինչպիսի արտաքին գերակայություններ ունեն, պետք է համախմբվեն և ներկայիս իշխանությունների հրաժարականը պահանջեն»,- այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս  նման գնահատականի պատճառը Զորի Բալայանի նամակն է Վլադիմիր Պուտինին։
Անկախ այն հանգամանքից, որ մենք ճգնաժամային իրավիճակում ենք ապրում, այդ թվում նաև ֆինանսական և տնտեսական, միևնույնն է՝ Հայաստանում պոտենցյալ կա կարճ ժամանակամիջոցում կառավարման համակարգի փոփոխության արդյունքում ունենալ թռիչքաձև զարգացում։ «Համենայնդեպս՝ այսպահիններկայիսվարչախմբիկողմիցէլհակազդեցությունչեմնկատում։ ՏեսեքԶարուհիՓոստանջյանըմիհարցտվեց, իշխանություններընրահարցովինչպիսիհակազդեցությունցույցտվեցին: Բայցայսնամակիցարդենմիքանիօրէանցել, բայցհակազդեցությունչկա: ԱԺփոխնախագահԷդուարդՇարմազանովնէլպատմաբանլինելովհանդերձհստակպատասխանչիտվել, սվաղեցանցավ»,- նկատեցԱրմենՄարտիրոսյանը։

Նա խոսեց նաեւ ընդդիմության դերի մասին։ Մարտիրոսյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմությունը շահ թույլ է, որի պատճառներից մեկը միասնականության բացակայությունն է, նաեւ ֆինանսական սուղ միջոցները։ «Միաժամանակ՝ մեր քաղաքացիները շատ լավ տեսնում են, թե ով է ընդդիմություն, ով՝ ոչ: Բացի այդ՝ ցավոք սրտի՝  մեր ընդդիմությունը հասարակական մեծ բողոքի առկայության պայմաններում հասարակական մեծ աջակցություն չի ունենում: Մեր քաղաքացիներն իհարկե բողոքավոր են, բայց, ցավոք սրտի, սպասում են, որ կամ ինչ-որ մեկն իրենց փոխարեն պայքարի, կամ էլ մի այնպիսի համախմբում լինի, որ բոլորը մասնակցեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button