Մշակույթ

Ալեքսանդր Ռոմանովսկին հանդես կգա երիտասարդական նվագախմբի հետ

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արամ Խաչատրյանի անվան  միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը վաղը հանդես կգա համերգով, որին մասնակցում եմ  հանրաճանաչ երաժիշտներ , ադ թվում  դաշնակահր  Ալեքսանդր Ռոմանովսկին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներ  ջութակահար  Հայկ Կազազյանն ու կոնտրաբասահար  Հայկ Խաչատրյանը։ 
Հայկ Խաչատրյանն ապրում և ստեղծագործում է  Շվեյցարիայում, պարբերաբար համագործակցում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, բայց որպես մենակատար Հայաստանում առաջին անգամ հանդես կգա նվագախմբի հետ: Ջութակահար Հայկ Կազազյանը երևանյան հնադիսատեսի առաջ վերջին անգամ ելույթ է ունեցել 14 տարեկանում: Երկար տարիներ  բնակվում է Ռուսաստանում: Երկար ընդմիջումից հետո հայ հանդիսատեսի առաջ ելույթը չափազանց պարտավորեցնող, խոստովանում է երաժիշտը։

Սերգեյ Պրոկոֆևի դաշնամուրի 2-րդ կոնցերտով հայստանյան հանդիսատեսի առաջ առաջին անգամ հանդես կգա հանրաչանաչ դաշնակահար  Ալեքսանդր Ռոմանովսկին: 17 տարեկանում նա արժանացել է   իտալական հայտնի Բուզոնի  մրցույթի առաջին մրցանակին: 2007-ից թողարկել է   երեք սկավառակ՝  Շումանի,  Բրամսի և Ռախմանինովի  ստեղծագործություններով , ինչի համար էլ New York Times-ը նրան բնութագրել է որպես «յուրահատուկ, ոչ միայն  վառ երևակայություն  և գույների նկատմամբ հոտառություն ունեցող, այլ նաև  զգայուն  երաժիշտ և հստակ մեկնաբան»:

Հայաստանի երիտասարդաան նվագխմբի հետ առաջին փորձը տեղի է ունեցել  երեկ, Ալեքսանդր Ռոմանովսկին ստեղսագործական առաջին շփումներն արդեն իսկ խոստումնալից է  համարում։ «Մեր միջև իսկապես խորը հարաբերություններ ձևավորվեցին: Սովորաբար դա տեղի է ունենում այն ժամանակ , երբ երաժիշտներն ամբողջությամբ ընկալում են միմյանց: Երիտասարդների հետ աշխատանքը միշտ ոգևորող է, միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն պահանջող, քանի որ նրանք խիստ տպավորվող են և անմիջապես արձագանքում են այն ամենին, ինչ անում ես բեմում:  Մենք իսկապե լավ աշխատեցինք և կարծում  եմ, որ վաղը երեկոյան տեղի կունենա արտասովոր համերգ»։

Ալեքսանդր Ռոմանովսկին, ով նաև Վլադիմիր Կրայնևի անվան պատանի  դաշնակահարների  միջազգային  մրցույթի գեղարվեստական  ղեկավարն է, այսօր խոսեց  2014 թվականի մարտին Ուկրաինայի Խարկով քաղաքում  կայանալիք 12-րդ միջազգային մրցույթի մասին՝ նպատակ ունենալով  ներգրավել նաև  հայ պատանի դաշնակահարներին: Մրցույթի  հայտերի ընդունման  վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button