Հասարակություն

10- ից 7. Բաց կառավարման գործընկերության Հայաստանի կատարողականը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Բաց կառավարման գործընկերությունը շարժում է, որին անդամակցում է 55 երկիր, 2011-ի նոյեմբերից նաև Հայաստանը։ Շարժման նպատակը  կառավարության  գործողությունների հրապարակայնությանն ու թափանցիկությանը նպաստելն է, հանրային կյանքի կառավարմանը հասարակության մասնակցությունը խթանելը:  Արդեն ավարտվել է գործողությունների ծրագրի իրականացման առաջին փուլը: Մի շարք ՀԿ-ներ դիտարկել են Հայաստանի իրականացրած քայլերը ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դիտարկել է  տեղեկատվության ազատությանն առնչվող 3 ուղղություն՝ բարձրաստիճան պաշտոյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում, պետական մարմինների պաշտոնական կայքերի բովանդակության ստանդարտիզացում, տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական պաշտոնյաների գիտելիքների և հմտությունների զարգացում: Դիտարկումը  հետաքրիքր արդյունքներ է գրանցել  հատկապես բարձրաստիճան պաշտոյաների գույքի և եկամուտների հայտարարագրման հարցում: Պետությունը, որպես  այս ուղղցությամբ կատարված քայլ նշել  է ethics.am կայքի առկայությունը, որտեղ4 ըստ օրենքի պահանջի4 ամեն տարի մինչև փետրվարի 15-ը պետք է ներկայացվեն նախորդ տարվա համար բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը:

Ոլորտը դիտարկած կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, թե ինչ են արձանագրել իրենց դիտարկման արդյունքները։ «Մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 50 տոկոսը՝ կեսից ավելին, ներկայացված չէ այս կայքում, այսինքն՝ նրանց հայտարարագրերը տեղադրված չեն: Սա և օրենքի խախտում է, և ստանձնած պարտավորության»։

Եթե թվերով. ապա օրինակ ԱԺ 131 պաշտագամվորից միայն 42-ի հայտարարագիրն է ներկայացված կայքում: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ խնդիրը  ոչ միայն հայտարարագրեր չհրապարակելն է, այլ նաև այն, թե որքանով է  ստույգ այդ հայտարարգրերի բովանադակությունը և որքանով են ներկայացված տեղեկություններն ամբողջական։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիտարկել է գնումների գործընթացը: Դիտարկումը, ըստ  կազմակերչպության տնօերն Վարուժան Հոկտանյանի, հետևյալն է արձանագրել. «Ոլորտում, եթե կարճ ձևակերպենք, ֆորմալ ամեն ինչ արվել  է, գործում է էլեկտրոնային գնումների համակարգը, բայց շստ- շատ թերի է: Սա տիպական երևույթ է արտաքուստ, ձևականորեն  համակարգը կա, բայց թե ինչպես է աշխատում ՝ խնդիր է»:

10 բալանոց համակարգով  7. այսպես է գնահատում կատարողականը  Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:  Նրա դիտարկմամբ՝  Հայաստանում շատ քիչ են տեղյակ «Բաց կառավարման գործընկերութուն» ծրագրին: Իշխանությունները, ըստ Բարսեղյանի, հատուկ ջանք չեն գործադրել հանրային լայն իրազեկում ապահովելու համար: Ստանձնած պարտավորությունների կատարման չափանիշներն իրենց հերթին այնքան էլ խիստ չեն: Ուստի՝ դրանց կատարումն ապահովելը կամ գոնե այդպես ներկայացնելն այնքան  էլ դժվար չէ:

«Բաց կառավարման գործընկերության » շարժումը, որին անդամակցում է  55 երկիր, այդ թվում Հայաստանը, նպատակ ունի բարձրացնել   կառավարման հրապարակայնությունն ու թափանցիկությանը, նաև  խթանել հասարակության մասնակցությունը հանրային կառավարման ոլորտում: Ըստ գործողությունների ծրագրի՝ երկրներից յուրաքանչյուրը պարտավորություններ է ստանձնում ու փորձում իրագործել դրանք:

Հոկտեմբերի վերջին Լոնդոնում շարժման  հերթական գագաթաժողովն է նախատեսվում, որի ընթացքում հաստատվելու է գործողոսւթյունների ծրագիրն արդեն առաջիկա փուլի ՝ 2014-2016 թվականների համար: ՀԿ ներկայացուցիչներն այսօր արձանագրեցին, որ այն առաջարկները, որոնք իրենք է են ներկայացերլ, հիմնականում չեն ընդունվել:

Ցուցադրել ավելի
Back to top button