Քաղաքական

Պուտինին նամակի հեղինակային իրավունքն արդեն սկսել են վիճարկել

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Բովանդակային առումով Զորի Բալայանի հետ տարաձայնությնուններ չունեմ: Վերապահումներ ունեմ նամակի  առանձին կետերի վերաբերյալ, որոնք էլ  ազգովին փիքր կանենք ու Բալայանի սխալները կշտկենք»,- այսօրվա ասուլիսոււմ հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Զորի Բալայանը Պուտինին նամակ գրելով ամենեւին էլ ինքնատիպ չէր, ասաց մարքսիստը։ Մոտավորապես նույն բովանդակությամբ բաց նամակ նա Պուտինին հղել է դեռ 2011 թվականի մայիսի 9-ին՝ սովետական ժողովրդի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա առիթով։ «Դա իմ վիրահատությունից ընդամենը մի քանի օր հետո էր: Նամակն անգամ «Առավոտ» թերթում է տպագրվել»,-ասում է Դավիթ Հակոբյանը։

Նամակում մարքսիստն առաջարկում արցախյան հիմնահարցի լուծումը դիտարկել  Գյուլիստանի պայմանգրի շրջանակներում: Արցախի ժողովրդի ֆիզիկական, կենսաբանական անվտանգության, ինչպես նաև տարածքային ամբողջականության  պահպանման նպատակով , որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահյատման և ինքնորոշման դրսևորում,  Արցախն առաջարկում է   վերամիավորել Ռուսատանի հետ որպես ներքին քաղաքական սուբյեկտ:

«Ես սրանով, փաստորեն,  սաղմնավորեցի արցախյան հարցի լուծման նոր դիվնագիտությունը: Այս ճանապարհով ոչ թե մենք ենք  գնում դեպի Ռուսաստան, այլ Ռուսաստանն է գալիս Հայաստան: Այո, սուվերենություն երկրորդ կարգի, բայց փոխարենն ավելի ապահով»,- պարզաբանում է Դավիթ Հակոբյանը: Ցավում է, որ դիվանագիտական հզոր ճեղքում կանխատեսող  իր առաջարկությունը ժամանակին անուշադրության մատնվեց։

Դավիթ Հակոբյանն  այսօրվա ասոիլիսին ներկայացել էր ոչ միայն Վլադիմիր Պուտինին ուղղված  պատմական նամակով, այլև Հայաստանի նախագահին հասցեգարված առաջարկությունների փաթեփով: «Առավոտ» թերթում տպագրված դիմումում հանրապետության  գլխավոր մարքսիստը ներկայացրել է հինգ հիմնահարց, որոնք, ըստ նրա, հանրապետության նախագահի ուշադրության առանցքում պիտի գտնվեն։  Դավիթ Հակոբյանն առաջարկում է նաև  նոր Սահմանադրություն՝ նոր տնտեսական մոտեցումներով: Առաջարկում է վերանայել կուսակցությունների մասին օրենքը՝ երկուսը, առավելագույնը երեքը մեզ բավարար են, ասում է։ «ԱՄՆ օրինակը փաստում է, որ բազմակուսակցությունը ժողովրդավարության ատրիբուտ չէ»,- ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button