Միջազգային

Մոսկվայում անկարգությունների վայրում գտնվող բանջարեղենի շուկան կփակեն

Մոսկվայի Բիրյուլևո շրջանում գտնվող բաջարեղենի բազան դատարանի որոշմամբ կփակվի, հայտարարել է Մոսկվայի Հարավային վարչական օկրուգի ղեկավար Գեորգի Սմոլեևսկին: «Մենք այդ բազան չեն տեղափոխի: Այն կփակվի դատարանի որոշմամբ և դրա համար միջնորդությամբ հանդես կգա Ռոսպոտրեբնադզորը»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Ելենա Իգնատովան հայտնել էր, որ Արևմտյան Բիրյուլևոյում գործող բանջարեղենի բազան առաջիկա հինգ օրերին փակ կլինի: Ըստ նրա՝ բանջարեղենի բազայում ոչ պլանային ստուգումներն արձանագրել են սանիտարական կանոնների բազմաթիվ խախտումներ: Ռուսաստանի Հանրային պալատը կանցկանի Արևմտյան Բիրյուլևոյում  ստեղծված վիճակը կարգավորելու նպատակով կազմավորված խմբի առաջին խորհրդակցությունը:  Սպասվում է, որ կներկայցվեն վերջին օրերին իրականացված հանրային մոնիտորինգի արդյունքները, կառաջարկվեն լարված իրավիճակից դուրս գալու ուղիներ:

Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքի Արևմտյան Բիրյուլևո շրջանում չորս օր առաջ տեղի էր ունեցել 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը, որին դանակահարել էր կովկասցու արտաքինով անհայտ մի անձ: Արևմտյան Բիրյուլևո շրջանի բնակիչները կիրակի դուրս գալով փողոց հաշվեհարդար էին  տեսնել ներգաղթյալների հետ: Նրանք հարձակվել էին Մոսկվայի հիշատակված շրջանում գտնվող  բանջարեղենի  բազայում աշխատող կովկասցիների վրա, պահանջել էին փակել բազան: Զանգվածային անկարգությունների արդյունքում իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էր 1200 քաղաքացի:

Back to top button