ԿարևորՔաղաքական

Թուրքիան պետք է վերադարձնի հայոց եկեղեցիները, Բրյուսելում հայտարարել է Արամ Ա- ն

Պետք են նոր մոտեցումներ, ասում է Արամ Ա- ն
Թուրքիան պետք է վերադարձնի հայոց եկեղեցիները իրավատիրոջը՝ հայ ժողովրդին, հայտարարել է Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա- ն Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցող Եվրոպայի հայության 3-րդ համաժողովում։

Օտարազգի փորձագետների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ Բրյուսելում անցկացվող համաժողովում Արամ Ա կաթողիկոսը անդրադարձել է այն իրողությանը, որ վերջին տարիներին հայ դատը տարբեր մոտեցում, շեշտադրում եւ առաջնահերթություն է ստացել։ Կիլիկիո կաթողիկոսը հիշել է ԱՄՆ Կոնգրեսի եւ Ֆրանսիայի խորհրդարանի մոտեցումները, Ցեղասպանությունը ճանաչող թուրք մտավորականների, որոնց թիվը գնալով աճում է, հայտարպարությունները։ Այս լուսի տակ Վեհափառը նշել է, որ ստեղծված զարգացումների լույսի ներքո «ռազմավարական եւ մարտավարական նոր մոտեցումն է հարկավոր որդեգրել»։

Ցեղասպանությունը միջազգային իրավունքի լույսի տակ դիտարկելով՝ Արամ Ա- ն անդրադարձել է հատուցման խնդրին։ «Հայ ժողովուրդը հսկա կալվածքներ, նյութական, մշակութային ու հոգեւոր հսկա հարստություն  է թողել Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկայում։ Դրանք Թուրքիայի սահմանած «լքված» կալվածքներ չեն կարող համարվել։ Մեկուկես մլն հայեր են կոտորվել, իսկ մնացած հայերը պարտադրաբար աքսորվել են՝ թողնելով իրենց ունեցվածքը։ Հետեւաբար՝ այդ կալվածքների եւ ունեցվածքի իրավատերը միջազգային իրավունքով հայ ժողովուրդն է»,- ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը։
«Եթե Թուրքիան նախանձախնդիր է մարդու իրավունքների հարցում, եթե Թուրքիան հավատում է կրոնների, մշակույթների ու ազգերի խաղաղ գոյակցությանը, հայ ժողովրդի արդար իրավունքների նկատմամբ առաջին քայլը կարող է դառնալ Հայոց եկեղեցիների վերադարձը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։
Ստեփանակերտն անկեղծորեն  շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմամբ, ասում է Բակո Սահակյանը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը համաժողովի իր ելույթում անդրադարձել է Արցախի պետականաշինության գործընթացին, արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին։ Նրա բնութագրմամբ՝ Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը խիստ պահանջված է ինչպես Եվրոպայի հայկական կազմակերպությունների, այնպես էլ Արցախի համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտն անկեղծորեն  շահագրգռված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման ու խորացման մեջ՝ եվրոպական պետությունները դիտարկելով որպես բարեկամ երկրներ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button