Քաղաքական

Զորի Բալայանի կարագացնի հայաթափումը, ասում է Պարույր Հարիկյանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Եթե Հայաստանը Մաքսային միություն մտնի,  ապա կորցնելու է իր ունեցած կիսատ-պռատ ազատությունները կամ կողմնորոշվելու է դեպի անազատություն,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշում է, որ Հայաստանի անվտանգությունը շաղկապված է Ռուսաստանի հետ, հետևաբար, «մենք զոռով մեզ կոխեցինք այս ճանապարհի մեջ»։ Ըստ նրա՝  մենք չունենք գրագետ քաղաքական վերնախավ, որը ազգին կարողանա ճիշտ կողմնորոշել։

Նա, ով Հայաստանի անկախության համար չի պայքարում, նա հայ չէ. սահմանում Ռաֆայել Պատկանյանին է: Այս համատեքստում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարառնում է  հրապարակախոս  Զորի Բալայանին և  նրա  ՌԴ նախագահ Պուտինին ուղղված նամակին: Հայրիկյանն ասում է, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Պուտինը ցանկանում է վերականգնել ռուսական կայսրությունը, հետևաբար՝ Զորի Բալայանն  իր այս նամակով ոչ մի նոր բան չի ասել, այլ պարզապես զարգացրել է  Սերժ Սարգսյանի ընդունած քաղաքական որոշումը. այն է՝ աջակցել Պուտինի մեծ երազանքի` Ռուսական կայսրության վերկանգնման ծրագրին։ «Նամակում նշվում է, որ մենք չկանք, կա Ռուսաստան: Դա անիրազեկություն է: Այն պարզապես զարգացումն է արդեն ընդունված քաղաքական որոշման: Նա մեծ մտավորական է, բայց հայ չէ: Կասկածում եմ անգամ, որ նա կարդացել է Դանիել Վարուժան, Պետրոս Դուրյան ու գիտի Սևրի պայմանագրի մասին»,- ասում է։
 Հայրիկյանը  պարզապես համոզված է, որ Զորի Բալայանը այն  գործիչը չէ,որ իշխանությունների ձեռքին խաղալիք կամ գործիք դառնա: Նա պարզապես իր այս նամակով արագացնում է հայաթափման պրոցեսը։

Զորի Բալայանի գրած նամակին անդրադարձավ  նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ չբացառելով, որ  Հայաստանի իշխանությունները օգտագործեցին  Զորի  Բալայանին՝ հասարակության մեջ Մաքսային միությանն անդամակցելու հող նախապատրաստելու համար։ «Դա նաեւ հաղորդագրություն էր ռուսական իշխանություններին, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը դրական է վերաբերում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին: Սակայն այդ նամակը բացասական արձագանք է առաջացրել հայ հասարակությունում: Այդ քայլը վատ էր հաշվարկված ու նման ձևով փորձել  են դուր գալ Մոսկվային»,- ասում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը օրերս նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հիշեցնելով Գյուլիստանի պայմանագիրը, որով Ղարաբաղն անցավ Ռուաստանին, Բալայանը նշել էր, որ Ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի խնդիրն էր՝ ըստ էության կոչ անելով Արցախում վերակագնել ռուսական տիրապետությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button