Միջազգային

ԱՄՆ սենատորները փորձում են բյուջետային ճգնաժամը հաղթահարելու ելքեր գտնել

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը հայտնել է, որ հանրապետականների հետ բյուջեի ճգնաժամի շուրջ բանակցություններում «մեծ առաջընթաց ունեն»: Նրա հանրապետական գործընկեր Միտչ Մակկոննելն էլ հայտարարել է, որ սենատորները շատ արդյունավետ են աշխատել, սակայն նրանք երկուսն էլ խոստովանել են, որ դեռ չեն հասել վերջնական համաձայնության:

Հանրապետականները և դեմոկրատները Սենատում փորձում են դեֆոլտից խուսափելու համար համաձայնության եզրեր գտնել պետական բյուջերի հարցում: Ավելի վաղ հետաձգվել էր նախագահ Օբամայի հանդիպումը Կոնգրեսի առաջնորդների հետ: Սպիտակ տանը դա բացատրել էին կոնգրեսականներին ժամանակ տալու ցանկությամբ, որպեսզի նրանք շարունակեն համաձայնության ուղիների իրենց փնտրտուքը:

Նշենք, որ բյուջեի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է և այդ հանգամանքով  պայմանվորված հնչում են նախազգուշացումներ, որ ԱՄՆ-ի դեֆոլտը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների ողջ աշխարհում:

Ցուցադրել ավելի
Back to top button