Միջազգային
Սիրիական ընդդիմադիր ամենախոշոր ուժը հրաժարվում է Ժնեւի բանակցություններից


Սիրիական ընդդիմադիր կոալիցիայում ամենախոշոր խմբավորումը` Սիրիական ազգային խորհուրդը, հրաժարվել է մասնակցել խաղաղ խորհրդաժողովին, որը ենթադրաբար կհրավիրվի Ժնևում:
Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Ջորջ Սաբրան հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ ընդդիմադիր կոալիցիայից, եթե այն մասնակցի բանակցություններին: Ըստ նրա` նման որոշման պատճառը Սիրիայի ժողովրդի շարունակվող տառապանքն է: Սաբրան ասել է, որ Սիրիական ազգային խորհուրդը չի գնա խաղաղ բանակցությունների, քանի դեռ նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության գլխին: Նշենք, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը առաջարկում են նոյեմբերին Ժնևում խաղաղ խորհրդաժողով անցկացնել: