Միջազգային

Նոբելյան մրցանակը արժեթղթերի գների փոփոխությունը կանխատեսելու համար

Էկոնոմիկայից Նոբելյան մրցանակակի են դարձել ամերիկացիներ Յուժին Ֆաման, Լարս Փիթեր Հանսենը եւ Ռոբերտ Շիլլերը «ակտիվների գների փորձառական վերլուծության» համար։

«Որքան կարժենան արժեթղթերը եւ պարտատոմսերը մոտական օրերին կամ շաբաթներին նախագուշակելու միջոցներ չկան։ Սակայն շատ հնարավոր է կանխատեսել, թե ինչպես կարող են փոխվել երկարաժամկետ՝ 3- 5 տարվա ընթացքում»,- ասված Նոբելյան կոմիտեի այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Չիկագոյի համալսարանից Ֆաման եւ Հանսենը եւ Յելի համալսարանից Շիլլերը մշակել են տնտեսական վերլուծության այս ուղղությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button