Սպորտ

Մոսկվայում սկսվել է այլատյացության նոր ալիք

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սկիզբ առած զանգվածային անկարգությունների արդյունքում իրավապահ մարմինները ձերբակալել են 380 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, մարդկանց բողոքի պատճառը երեք օր առաջ տեղի ունեցած 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունն է: Վերջինս վիճաբանության մեջ էր մտել իր ընկերուհուն նեղացնող անծանոթի հետ, որն էլ դանակահարել է Շերբակովին:Աղջկան ասել է, որ իրենց վրա հարձակվողը կովկասցու արտաքինով է եղել:

Նրա այս վկայությունը հիմք է տվել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանի բնակիչներին դուրս գալ փողոց և հաշվեհարդար տեսնել ներգաղթյալների հետ: Նրանք հարձակվել են Մոսկվայի հիշատակված շրջանում տեղակայված «Բիրյուզա» առևտրի կենտրոնի և դրանից ոչ հեռու տեղակայված բանջարեղենի շուկայում աշխատող կովկասցիների վրա: Բախումների արդյունքում 5 հոգի հոսպիտալացվել է: Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Արևմտյան Բիրյուլևո շրջանում հիմնականում փողոց են դուրս եկել ռուս ազգայնականներն ու ֆուտբոլային երկրպագուներ:

Կովկասցիներին, և ընդհանրապես բոլոր ներգաղթյալներին, Ռուսաստանից դուրս վռնդելուց բացի՝ նրանք պահանջում են նաև խստացենլ երկրի աշխատանքային և միգրացիոն օրենսդրությունը: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանում սկիզբ առած այլատյացության նոր ալիքը լուրջ վտանգ է պարունակում այդ երկրում աշխատող այլ պետությունների քաղաքացիների համար: Ստեղծված իրավիճակն արդեն իսկ դարձել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի և համապատասխան իրավապահ մարմինների օրակարգի գլխավոր խնդիրը: Ոստիկանությունը տեղեկացնում է կասկածյալների հայտնաբերման և ձերբակալման գործընթացի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button