Հասարակություն

ՀԱԿ ակտիվիստները դատապատրվեցին եւ ազատ արձակվեցին. փաստաբանները վճիռը կբողոքարկեն

ՀՀ  Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին մասնակիորեն արդարացրեց առաջադրված մեղադրանքում: Նա մասնավորապես անմեղ ու դատարանով արդարացված ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Տ. Առաքելյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և 258-րդ հոդվածով (խուլիգանություն): Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով  Տ. Առաքելյանին նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, որի կրումից նա ազատվեց վերջերս ընդունված համաներման մասին որոշման կիրառմամբ: Տ. Առաքելյանը հենց դատարանի դահլիճում ազատ արձակվեց կալանքից, հայտնում է Փաստինֆոն։

ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածով: Պատիժները մասնակիորեն գումարելու եղանակով, նրան պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 3 տարի ժամանակով, որի կրումից նա նույնպես ազատվեց համաներման որոշման կիրառմամբ:

ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով և դատապարտվեցին 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով։

Ինչպես «Փաստինֆոյին» հայտնել են ամբաստանյալների պաշտպաններ, փաստաբաններ Ստեփան Ոսկանյանը և Մուշեղ Շուշանյանը, իրենք Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:

Ցուցադրել ավելի
Back to top button