Հասարակություն
Կակրուտից տուժած 475 տնտեսություն է օգտվել զբաղվածության խթանման ծրագրից


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզում կարկտահարությունից հետո գյուղացիական տնտեսությունների կրած վնասները մեղմելու և վերականգնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից 174 մլն 125 հազար դրամ է հատկացրել զբաղվածության խթանման ծրագրի միջոցով գյուղացիներին աջակցելու համար։
Արմավիրի մարզից այդ ծրագրի շահառուներն առաջնահերթությամբ սոցիալապես անապահով նպաստառու ընտանիքիներն էին, այնուհետ կարկտահարությունից զգալի վնաս կրած տնտեսությունները: Ծրագիրն իրականացվել է 22 համայնքի 475 գյուղացիական տնտեսություններում: Աշատանքի արդյունքներով հետաքրքրված՝ այսօր Արմավիրի մարզի շահառուներին է հանդիպել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։