Քաղաքական

ԼՂՀ- ն կարեւորում է Սփյուռքում եվրոպական ուղղության նշանակությունը

Արցախում հատուկ ուշադրություն է դարձվում Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, եւ այս համատեքստում առանձնակի կարեւորում են եվրոպական ուղղության նշանակությունը, ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելում մեկնարկած Եվրոպայի հայության 3-րդ համաժողովում։

Նա ընդգծել է, որ անընդհատ զարգացող եւ փոփոխվող աշխարհը թելադրում է համապատասխան շտկումներ մտցնել նաեւ Սփյուռք-Արցախ համագործակցության մեջ` պահպանելով եւ էլ ավելի խորացնելով ձեւավորված ավանդական փոխգործակցության տարրերը, միեւնույն ժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով նոր ուղղություններին ու գաղափարներին:

Այս համատեքստում Բակո Սահակյանն առանձնացրել է Սփյուռքի տարբեր կազմակերպությունների եւ Արցախի ու Հայաստանի շահագրգիռ կառույցների միջեւ համակարգված աշխատանքի իրականացումը ԼՂՀ միջազգային ճանաչման, երկկողմ հարաբերությունների հաստատման, Արցախն ավելի ճանաչելի դարձնելու, մեր երկիրը որպես անվտանգ եւ կայուն զարգացող պետություն ներկայացնելու, ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներն ու ծրագրերը պատշաճ կերպով մատուցելու եւ կեղծիքի ու ստի վրա հիմնված հակառակորդի կողմից տարվող սադրիչ քաղաքականությանն օպերատիվ արձագանքելու  ուղղությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button