Միջազգային
Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում նոր առաջարկներ կներկայացնի


Թեհրանը պատրաստվում է նոր պլան ներկայացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այն նախատեսվում է միջազգային միջնորդների «վեցնյակին» ներկայացնել Ժնևում նախատեսված հանդիպման ժամանակ։ Իրանը մտադիր է բանակցություններում գնալ զիջումների Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները հանելու համար: Սակայն բանակցություններում չի քննարկվի ուրանի հարստացման հարցը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:
Միջազգային միջնորդների «վեցնյակի»` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Իրանի ներկայացուցիչների հետ տեղի կունենա հոկտեմբերի 15-16-ին Ժնևում: Իրանը կնարկայացնի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: