ԿարևորՀասարակություն

Երաժշտությունը հանուն Սիրիայի խաղաղության

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ձայն ընդդեմ  պատերազմի քաղաքացիական նախաձեռնությունը միավորել է հայկական երաժշտարվեստի գործիչներին, որոնք երգերի միջոցով որոշել են պայքարել Սիրիայում հանուն խաղաղության, ընդդեմ պատերազմի և բռնության: Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջնամասում, գտնվող Շատրվանների պուրակում կկայանա հնգօրյա բացօթյա միջոցառում ակցիան, որը միավորել է տարբեր ոճերում հանդես եկող երժիշտներին: Հատկանշական է, որ միջոցառման մեկնարկը կտրվի ռոք-փառատոնով որին կմասնակցեն 24 խմբեր: Նախաձեռնության հեղինակներից է լեգենդար «Ոստան հայոց» ռոք-համույթի մենակատար Հովհաննես Կուրղինյանը։


Հակապատերազմական այս ակցիան կոչված է հասարակության ուշադրությունը սևեռել ռազմական գործողությունների կանխման վրա: Միջոցառման ընթացքում հանդես կգան 14-ից 70 տարեկան բազմաթիվ երաժիշտներ, հայտնեց «Ռեֆորմ» հոլդինգի պրոդյուսեր Վարդուհի Դավթյանը։ 
Դեռևս մասնակցության հայտերի հոսքը շարունակվում է: Հովանավորների բացակայության պայմաններում հանդես կգան միայն տեղայան երաժշտական խմբերը և կատարողները: Ի սկզբանե՝ միջացառմանը ցանկացել են մասնակցել նաեւ օտարերկրյա կատարողները, նշեց «Ռեֆորմի» տնօրեն Մուշեղ Պետրոսյանը։

Նախատեսվում է միջոցառման հեռառձակումը համացանցում: Նախաձեռնությունն ունի իր էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ակցիան կմեկնարկի Ջոն Լեննոնի «Իմեջին» երգի խմբային կատարումը։

Ցուցադրել ավելի
Back to top button