Միջազգային
Գահընկեց արված Մուրսիի կալանքը երկարաձգվեց


Եգիպտոսի դատարանը 30 օրով երկարաձգել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նախնական կալանքի ժամկետը: Այդ որոշումն ընդունել է Կահիրեի վերաքննիչ դատարանի խորհրդական Հասան Սամիրը, որը Մուրսիին ներկայացված մեղադրանքների հետաքննության պատասխանատուն է:
Բացի այդ՝ նա հրահանգել է լրտեսությանը վերաբերող գործը, որում նույնպես մեղադրվում է Եգիպտոսի նախագահը, քննության համար փոխանցել պետական անվտանգության դատախազությանը: Նշենք, որ Եգիպտոսի բանակը նախագահին իշխանությունից հեռացրել էր հուլիսի 3-ին: Նրան կայանքի տակ էին վերցրել նույն ամսի 26-ին և ենթադրվում էր, որ պահում են ռազմական հետազությանը պատկանող Կահիրեի արվարձաններից մեկում գտնվող առանձնատանը: