ԿարևորՀասարակություն

Սոցիալական ֆիլմի նկարահանման համար պետք են հասարակական ներդրումներ. մեծահարուստներին չեն դիմում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ռեժիսոր Արշակ Զաքարյանի նոր ֆիլմը նվիրված է բոլոր ժամանակների ամենացավոտ թեմաներից մեկին՝ ինքնասպանության խնդրին։ Ֆիլմը կոչվում է «Ավելորդը»։ Ռեժիսորն այսօր նշել է, որ ֆիլմի ստեղծմանը կարող են մասնակցել բոլորը՝ իրենց ներդրումներով: Ֆիլմի նպատակն է համոզել մարդկանց, որ որևէ մեկն այս կյանքում ավելորդ չէ։

«Անտարբերությունն այսօր ավելի շատ մարդ մարդու կյանք է խլում, քան որևէ այլ բան»,- համոզված է ռեժիսոր Արշակ Զաքարյանը։ Ըստ նրա՝ ինքնասպանությունների թվի տխուր վիճակագրությունը հենց միմյանց նկատմամաբ անտարբերության արդյունքն է։ «Ավելորդը» ֆիլմը փորձում է բացատրել, որ ինքնասպանության դիմող մարդն իրականում ավելորդ չէ։ Եթե ծնվել ես, ուրեմն ինչ որ մեկի համար շատ թանկ ես, նկատում է ֆիլմի գլխավոր դերակատար Գեորգի Հովակիմյանը:

Ֆիլմ, ի դեպ, նկարահանվում է հասարարկակն ներդրումների հաշվին: Ֆինանսական աջակցությամբ ֆիլմի ստեղծմանը կարող են մասնակցել բոլորը: Ռեժիսորն ասում է, որ աջակցության խնդրանքով մեծահարուստներին չի դիմել: «Սկզբունքի խնդիր է։ Գումարը կտան, հետո էլ կպահանջեն, որ իրենց սև ջիպն անպայման երևա կադրում»,- ասում է ռեժիսորը, ում միակ հույսն այս պահին շարքային քաղաքացիներն են։

Ռեժիսորն ասում է, որ  մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան էջում հայտարարությունը տեղադրելուց հետո  ընդամենը երկու օրվա ընթացքում 545 հազար դրամական փոխանցում են ստացել, բայց ոգևորությունն սստիճանաբար մարել է: Այնպես որ՝ ֆիլմն ավարտին հասցնելու համար այսօր վաճառքի է հանել սեփական մեքենան։

Ցուցադրել ավելի
Back to top button