Տնտեսական

ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է ՀԲ եւ ԱՄՀ նիստերին

Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները։

Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաև Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:  Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից  ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:

Back to top button