ԿարևորՀասարակություն

«Էրեբունի- Երեւան 2795» (ֆոտոշարք)

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ջրցան մեքնենաների երթը այսօր ազդարեց «Էրեբունի- Երևան» տոնակատարությունների   մեկնարակը։ Տոնի առթիվ փոշուց ու կեղտից մաքրվեցին  Երևանի արձաններն  ու հուշարաձանները, իսկ արդեն Երևանի մետրոյի կայարաններում` մասնավորապես «Բարեկամություն», «Հանրապետության հրապարակ», ցուցադրված էին հին Երևանը պատկերող լուսանկարներ` առանձին փողոցներ, կառավարական ու հասարակական շենքեր:
85-ամյա երևանցի Ստեփան Հովհաննիսյանը ծաղիկները ձեռքին եկել էր մետրոյի «Բարեկամություն» կայարանում  ներկայացված ցուցահանդեսին։ Լուսանկարների միջոցով հիշում  է հին Երևանը, բայց տխրում է, քանի որ «այսօրվա Երևանից պակասում է քաղաքային  կուլտուրան»։ «Շատ հարցեր կան, որ կախված է ղեկավարությունից, բայց չեն անում: Մեծ մասամբ՝ իրենց գրպանի մասին են մտածում: Ամբողջ ԽՍՀՄ երկրներում հայ ժողովուրդը միակն էր, որ մուրացկանությամբ չէր զբաղվում: Այսօր Երևանի կոլորիտ ասվածը բոլորովին այլ է: Շունչն է պակասել, համն ու հոտը, բայց ես ծնվել, մեծացել, ապրել եմ Երևանում ու ապրում եմ Երևանով»,- ասում է 85- ամյա երեւանցին։

Մետրոյից արդեն շարժվում եմ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ  հանդիսավար շքերթի  փորձերն են ընթանում, իսկ Երևանի քաղաքապետարանի դիմաց սկսվում է տոնակատարության պաշտոնական մասը։ Բայց մինչ եռագույնը ու Երևանի  մասին ազդարարող  փուչիկները օդ կբարձրանան, քաղաքապետարանի  շենքում Տարոն Մարգարանը Երևանի 2795-ամյակի կապակցությամբ մի շարք ոլորտներում բազմամյա և ակտիվ գործունեություն ծավալած անձանց պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով:

«Բոլոր այդ մարդիկ, յուրաքանչյուրն իր տեղում, իր աշխատանքն արել ու անում է ոչ թե ի շահ իրեն, այլ ի շահ սիրելի քաղաքի բարօրության: Տոնական այս օրը ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այդ մարդկանց՝ իրենց նվիրումի ու անշահախնդիր աշխատանքի համար: Վստահ եղեք, որ նման նվիրումը և աշխատանքը երբեք չի վրիպում մեր ուշադրությունից»,- ասաց քաղաքապետը։

Գեղագիտական դաստիարակության բնագավառում բազմամյա վաստակի համար պարգևատրվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեղագետ Յակով Խաչիկյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ իրեն երկու անգամ հրապուրիչ  աշխատանք են առաջարկել՝ գնալ Ռուսատան լավ աշխատավարձով, բայց հրաժարվել է։ «Երևանն իմ միակ օթևանն է։ Չեմ արդարացանում, այլ լաց եմ լինումմ ամեն օր, երբ հայերը փախնում են Հայաստանից:  Աշխարհում հազարավոր լավ տեղեր կան, բայց Երևանից լավ տեղ չկա»,- ասում է։

Երևանի  2795- ամյակի կապակցությամբ պարգևատրված Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը նշում է, որ ինքը գործող արվեստագետ է եւ քաղաքապետի շնորհած մեդալին այլ կերպ է նայում։ «Լավ մշակույթ է ձեւավորվել, երբ մարդկանց գնահատում են կենդանության օրոք, ու ոչ երկրից հեռանալուց հետո»։

Պարգեւատրման արարողությունից հետո քաղաքապետարանի բակում սկսվեց հանդիսավոր շքերթը. քաղաքապետ Տարոն Մարգարյանի  գլխավորությամբ մարդիկ շարժվեցին Հանրապետության հրապարակ: Սակայն տոնակատարությունը  դրանով չավարտվեց,այլ սկսվեց երկրոդ մասը, որը կտևի մինչև ուշ գիշեր։

Ցուցադրել ավելի
Back to top button