ԿարևորՀասարակություն

Եթե պետությունը ուժեղ եւ հզոր լինի՝ մեր երեխաները կցանկանան հայերեն սովորել. քննարկում Սփյուռքահայ համայնքների մասնակցությամբ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարարությունում այսօր քննարկում են հրավիրել ԱՊՀ երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կլոր սեղանին մասնակցել են ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱՊՀ երկրների մի քանի տասնյակ  հայկական համայքներ ներկայացնող մեր հայրենակիցները։ Քննարկմանը փորձել են ձևակերպել այն խնդիրներոը, որոնք կան հետխորհրդային տարածքի հայկական համայնքներում և հասկանալ այն անելիքը, որն ունի Սփյուռքի նախարարությունը:

Սփյուռքն ու հայրենիքը փոխլրացնում են միմյանց և սնվում  իրարից՝ ԱՊՀ երկրների հայ համայնքերի ներկայացուցիչների մասնկացությամբ Սփյուռքի նախարարությունում այսօր հրավիրված քննարկմանն ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա գնահատմամբ ՝ Սփյուռքի հետ գործածկցությունը ռազմավարական նշանակություն ունի, վերջին շրջանում որոշակիորեն փոխել է բովանդակությունը, բայց դեռևս  չի արտացոլում հավաքական ողջ ներուժը:

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ համահայկական կառույցները  վերաձևավորման կարիք ունեն։ «Սփյուռքն այսօր  նաև մեր մտահոգությունն է, որովհետև օտար ափերում հայ մարդը գրեթե ամեն օր բախվում է  նոր խնդիրների ու մարտահրավերների»,- ասում է նա։ Դրանք լուծելու համար, ըստ Շավարշ Քոչարյանի,  Սփյուռքի հայկական կառույցները երեք նպատակով պետք է առաջնորդվեն։ «Առաջին՝ հայապահպանությունը Սփյուռքում, երկրորդ ՝ Սփյուռքի ներուժի համախմբում և օգտագործում Հայաստանի և Արցախի հզորացման համար, երրորդ՝ համահայակական ծրագրերի իրականացում՝ հայրենադարձությունը խթանելու նպատակով»:

Դիմելով ԱՊՀ երկրների հայ համայքների ներկայացուցիչներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախ  նկատեց. զրուցում ենք ինչպես հավասարը հավասարի հետ,  քանի որ  գոնե քանակապես Հայաստանի բնակչությունն ու ԱՊՀ երկրների հայկական սփյուռքը իրար հավասար են։ Սփյուռքի նախարարը  մի նկատառում արեց, որին չէր անդրադարձել ԱԳՆ ներկայացուցիչը: Դուք այսօր կանաչ ճանապարհ ունեք՝ դիմելով ԱՊՀ երկրներում հայ համայքների ներկայացուցիչներին, ասաց Հրանուշ Հակոբյանը: Ակնարկը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որշման մասին էր։ «Իհարկե՝ դարերով հայ-ռուսական բարեկամությունը եղել է, քաղաքական առումով երկրի ստեղծման առաջին օրվանից մենք ռազմավարական գործընկեր ենք համարել Ռուսաստանին, այս երկրի հետ է կապվում մեր անվտանգությունը, տնտեսական զարգացումը, բայց հիմա ևս մեկ քայլով ամրանում են այդ կապերը, ինչը տնտեսական առումով հատկապես բիզնես աշխարհին նոր հնարավորություն է ընձեռում»:

Հայ համայքնի ներկայացուցիչները Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարով բացված կանաչ լույսին ուղղակիորեն  չանդրադարձան: Խոսեցին այն խնդիրների մասին, որոնց առնչվում են առօրյա կյանքում:  Աստրախանի հայ  համայնքի  ներկայացուցիչն  օրինակ անդրադարձավ  ՌԴ-ում վերջերս ընդունված  օրենքին՝  ոչ կոմերցիոն կազմակերպությունների մասին, «որը ամբողջ խստությամբ ընկնում է  հատկապես ազգային- մշակությաին հասարակական կազմակերպությունների վրա: Դրա առաջին զոհերից մեկը դարձանք մենք: Մեզնից լիցենզավորում են պահանջում, կիրակնօրյա դպրոցի առաջ այն նույն պահանջներն են դնում, որոնք կան բոլոր դպրոցների համար: Բայց մենք ընդամենը 12 աշակերտ ունենք»,- ասում է նա։

Ի տարբերություն Աստրախանի հայկական դպրոցի՝ Կալինինգրադի մարզում  հայկական դպրոցների  աշակերտների թվի աճ կա, ավելին՝ այստեղ հայական կիրակնօրյա դպրոցներ կան մարզի մի քանի քաղաքներում: Նոր օրենքի խստությունն այստեղ նույն կերպ չեն զգացել: Այս համայնքի ներկայացուցչի տեսանկյունից՝ հարցը ոչ թե խոչընդոտներն են, այլ՝  ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների ցանկությունը։

Թե ինչպես է պետք խթանել այդ ցանկությունը,  Յարոսլավլի մարզի ներկայացուցիչն իր բացատրությունը տվեց: Նախ ասաց, որ իրենք  կիրակնօրյա դպրոց ունեն, եկեղեցի նույնպես, մշակույթի մեծ տուն են  կառուցում, բայց  խնդիրն ըստ նրա  ավելի խորն է, քան՝ թվում է:  Նրա դիտարկումը  Սփյուռքի նախարարի այն գնահատականին էր վերաբերում, որ հայերենի պահպանման հարցը ԱՊՀ երկրներում հիմա ավելի սուր է դրված, քան Սփյուռքի այլ օջախներում։ «Մենք ուզում ենք ստիպողաբար երեխաներին հայերեն սովորեցնել: Բայց այդպես չի լինի, ինչ ուզում ես ասա: Ինչ որ  դուք ասում եք, մենք դա  արել ենք, բայց խնդիրն  ավելի խորն է: Դրա համար պետությունը պետք է ուժեղ, հզոր լինի: Եթե մենք դա հասկանանք ու մեր գործերով դրան օգնենք, այդ ժամանակ մեր երեխաներն իրենք կցանկանանա հայերեն խոսել»:

Ցուցադրել ավելի
Back to top button