Միջազգային

Ուկրաինան փորձում է հարաբերությունները զարգացնել եւ ԵՄ, եւ ՌԴ հետ

Ուկրաինայի կառավարությունը ներդնում է իր բոլոր ջանքերը Ռուսաստանի Դաշնության հետ եղած խնդիրները լուծելու համար, որոնք պայմանավորված են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, հայտարարել է ուկրաինական կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը նշել է, որ Ուկրաինայի համար կարևոր է մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը և Եվրամիության, և Մաքսային միության հետ: «Մենք չէինք ցանկանա Եվրամիության հետ մեր համագործակցությունը հակադրել Ռուսաստանի և Մաքսային միության հետ հաստատված կապերին»,-ասել է Ազարովը՝ նշելով, որ Ուկրաինայի ապրանքաշրջանատության 40 տոկոսը Ռուսաստանի հետ է:

Իր հերթին Վեստերվելլեն հայտարարել է, որ Գերմանիան հավանություն է տալիս Ուկրաինայի և Եվրամիության, և Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ձգտումներին: «Եվրամիության հետ ինտեգրացիան և Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը չեն հակասում իրար: Այդ պատճառով ճիշտ եմ համարում Մաքսային միության հետ կապված պրագմատիկ լուծումներ փնտրելը»,-նշել է նա:

Ըստ Գերմանիայի արտգործնախարարի՝ իր երկիրն աջակցում է դեպի Եվրոպա շարժվող Ուկրաինային: «Մենք համարում ենք դա ոչ միայն մեր երկկողմ հարաբերություններում կարևոր, այլ նաև Եվրոպայի համար պատմական նշանակություն ունեցող հարց», -ընդգծել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button