Հաշմանդամները՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման գործողությունների ակտիվ մասնակիցներ


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
ԱԻ նախարարն աղետակայուն հասարակություն ստեղծելու գործում կարեւորում է հաշմանդամների ներգրավվածությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր աշխատում են սայլակավոր 26 քաղաքացիներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարար Արմեն Երիցյանը: «Երբ որոշեցինք մեզ մոտ աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց, մտածում էինք, որ նրանք պետք է լինեն բարձրագույն կրթություն ստացած, տիրապետեն երեք լեզուների և ունենան համակարգչային գիտելիքներ: Սակայն պարզվեց, որ մենք սխալվում էինք, քանի որ այդ պահանջներին բավարարող հաշմանդամներ գրեթե չկային: Դա նրանց մեղքով չէր. չէին կարողացել դպրոց գնալ, կրթություն ստանալ և տիրապետել համակարգչային նրբություններին»,- ասաց Արմեն Երիցյանը` հավելելով, որ հանձնարարվել է հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիներին անհատական մոտեցում ցուցաբերել:
Էլեն Չարչյանը մինչ օրս չի կարողանում մոռանալ Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Երկարաշարժի ժամանակ Էլենը ստանում է լուրջ վնասավածք ու գամվում հաշմանդամի անվասալյակին: Անցած տարիների մասին չի ուզում խոսել, ասում է, որ հասարակությունից մեկուսացած է ապրել, չի էլ պատկերացրել, որ իր կյանքում էլ մի օր լուսավոր կետ կլինի: 1994-2000 թ Էլենը երգում է Կարմիր խաչի «Փարոս» երգչախմբում, հետո ծնողների հետ մեկնում է ՌԴ: Այնտեղ ապրած 12 տարիները Էլենը կորցրած է համարում:
Վերադառանալով Հայաստան երգչախմբի ղեկավար Արմեն Ալավերդյանից տեղեկանում է, որ ԱԻՆ-ը աշխատանքի է հրավիրում հաշմանադամների: «Ես մինչ իմ հաշմանդամ լինելը տեսնում էի մարդականց, ովքեր անվասալյակին էին գամված ու նրանք շատ հաճախ ինձ ասում էին, որ նման են տան մեջ գտնվող իրի: Երբ ես այդ օրն ընկա, ես էլ դարձա իր: Հիմա ես երկրորդ կյանք եմ ապրում, երբ ամեն առավոտ շուտ արթանում եմ ու գալիս եմ գործի, քանի որ 911 հեռախոսը ինձ է սպասում»։
ԱԻՆ ն առաժմ միակ պետական կառույցն է, որի համակարգում աշխատում են հաշմադամություն ունեցող քաղաքացիներն: Նրանք խոցելի խավից այսօր դարձել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման գործողությունների ակտիվ մասնակիցներ, ներգրավված են պլանավորման քաղաքականության մշակման և բնակչության հետ աշխատանքի ոլորոտներում։ Իսկ խորհրդանշական «Արտակարգ» քաղաքում ստեղծված են ազատ տեղաշարժվելու, կենցաղային և այլ կարիքները հոգալու, մշակությաին միջոցառումներին մասնակցելու, բուժօգնությունից օգտվելու, աշխատավայր հասնելու և տուն վերադառնալու, ինչպես նաև վերապատրաստվելու և կրթություն ստանալու բոլոր պայմաններն ու հնարավորութունները։
Հոկտեմեբերի 13 –ը Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրն է: Եվ այս տարի այն անդրադառնում է մեկ միլիարդ մարդկանց, որոնք ապրում են հաշմանադամության որոշակի աստիճաններով: Աի նախարարը այդ օրվան ընդառաջ այսօր հանդիպում էր կազմակերպել նախարաությունում հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Նախարար Արմեն Երիցյանի խոսքով՝ մոտ ապագայում նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղեր ստեղծել նաև ԱԻՆ այլ ծառայություներում և մարզերում ստեղծվող ճգնաժամային կառավարման կենտրոնում: «Այսօր ԱԻՆ- ը նրանց դիտարկում է ոչ միայն տուժող թիրախ, որոնց պետք է փրկել կամ օգնել ,այլ որպես գործընկեր»,- ասում է։