ԿարևորՔաղաքական

Հայաստանը մասնակցում է Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությանը (ֆոտոշարք)

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2013 թվականի պլանի համաձայն այսօր` հոկտեմբերի 11-ին, Չեբարկուլում (Ռուսաստանի Դաշնություն) ընթանում է «Անխախտ եղբայրություն-2013» պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ։

Զորավարժությանը մասնակցում է ՀՀ զինված ուժերի 45 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Նշված զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Չեբարկուլ է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button