ԿարևորՔաղաքական

Թուրքական կողմի հին երգն ենք լսում. ՀՀ ԱԳՆ- ն Դավութօղլուի հայտարարության մասին

«Արձանագրությունների (հայ- թուրքական. խմբ.) ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Շվեյցարիայում արած հայտարարության։

Դավութօղլուն իր շվեյցարացի պաշտոնակցի՝ Դիդիեր Բուրկհալթերի հետ Բեռնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները բարելավելու համար «անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Ղարաբաղի հարցը եւ վերջ դրվի Ադրբեջանի «հողերի զավթմանը»:

Դավութօղլուն նշել է, որ ջանքեր են գործադրում արձանագրությունները կյանքի կոչելու համար։ «Այժմ մենք աշխատում ենք կառուցողական եւ նոր գաղափարներ զարգացնել եւ առաջ շարժվել: Առաջիկայում մեծացնելու ենք այս հարցում մեր աշխատանքները»,- ասել է Դավութօղլուն։

Ցուցադրել ավելի
Back to top button