

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եվրոպայի խորհրդի անդան երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովն այսօր մենկարկեց հանրապետության նախագահի ուղերձով, որը ներկաներին փոխանցեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախախար Արմեն Գևորգյանը: Նախագահն իր ուղերձում նշել էր, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աշխատանքը, որ տարիներ ի վեր իրականացնում է Եվրոպայի խորհուրդը, տվյալ դեպքում՝ մասնավորապես ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը՝նպաստելով անդամ երկրներում տեղական ժողովրդավարության զարգացմանը, որը , ինչպես ընդգծել էր նախագահը, հասարակությունների ժողովրդավարական զարգացմամ կարևոր բաղադրիչ է: Այն կլինի գերակայություն Կոնգրեսում Հայաստանի նախագահության ողջ շրջանում:
«Հաճելի է համաժողովի մասնակիցներին հյուրընկալել հենց այս օրերին, երբ Երևանը տոնում է ծննդյան 2795-ամյակը»,- համաժողովի հյուրերն ուղղված ողջույնի խոսքում նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով՝ ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ստսնձնել է համաեվրոպական այս կարևորագույն կառույցի՝ ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահությունը: Այն տեղական ժողովրդարավարության ոլորտում չափորոշիչներ սահմանող կարևորագույն կառույց է, որը անդամ երկրներին օգնում է իրականացնել այս դաշտում ստանձնած իրենց պարտավորությունները։
Մայրաքաղաքային կյանքի որակի բարելավման և բարեկամական միջավայրի ապահովման առոմով ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամն այսօր ընդգծեց հենց քաղաքացիների ակտիվ մասնակցությունը գործընթացներին։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել հենց նրանց կարիքներն ու ակնկալիքները:
Իսկ ֆինանսկան ճգնաժամերի ընթացքում հաշվի առնելով բնակչության նվազող եկամուտները տեղական իշխանությունները պարտավորվում են առավել ճկուն և նորարարկան մոտեցումներ ցուցաբերել, նկատեց կոնգրեսի փոխնախագահը։