ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը կրկինհամաձայնության չեն եկել


Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականները չեն կարողացել համաձայնության գալ նախագահ Բարաք Օբամայի հետ պետական պարտքի վերին սահմանը կարճաժամկետ բարձրացնելու հարցում: Իշխանությունները նախազգուշացնում են, որ հոկտեբերի 17-ից հետո երկիրը կարող է հայտնվել դեֆոլտում, եթե պարտքի սահմանի վերաբերյալ որոշում չընդունվի:
Օբաման և Հանրապետական կուսակցության առաջնորդները բանակցությունների արդյունքում չեն կարողացել կողմերին բավարարող ընդհանուր լուծում գտնել, սակայն նախագահի վարչակազմում բանակցություններն արդյունավետ են անվանել և հույս են հատնել, որ դրանք կշարունակվեն:
Ավելի վաղ`Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել էր, որ հանրապետականները կգնան պետական պարտքի սահմանի կարճաժամկետ բարձրացմանը, եթե Սպիտակ տունը համաձայնի բանակցել բյուջեի հարցում: Բյուջետային ճգնաժամի պատճառով շատ պետական հաստատություններ ԱՄՆ-ում հոկտեմբերի մեկից դադարեցրել են իրենց աշխատանքը:
Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի նախագահ, հանրապետական Փոլ Ռայանի խոսքերով` Օբաման հանրապետականների առաջարկին ոչ այո, ոչ ոչ է պատասխանել: Ինչ վերաբերում է դեֆոլտին, ապա Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ պետական պարտքի սահմանի բարձրացումը կխաթարի շուկայի աշխատանքը, կմեծացնի դեֆիցիտը և արտաքին պարտքը: