Միջազգային

Եվրասիական միության պայմանագիրը կազմվել է Թաթարստանում

Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագրի նախագիծը կազմվել և պատրաստվել է Եվրասիական տնտեսական միության խորհրդի հանձնաժողովի երեկ Թաթարստանում կայացած 8-րդ նիստի ժամանակ։ Փաստաթուղթը պետք է քննարկման ներկայացվի երեք պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հոկտեմբերի 24-ին Մինսկում հրավիրված հանդիպման ժամանակ, հայտնել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը:

Ըստ նրա՝ նախագծում «նկարագրվում են այն ինստիտուները, որոնք կլինեն Եվրասիական տնտեսական միության հիմքում»: «Մենք  ամբողջությամբ բավարարված ենք նիստի արդյունքներից», -ասել է Ղազախստանի փոխվարչապետ Բատիրժան Սագինտաևը: Նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցել են նաև Ուկրաինայի և Ղրղզստանի պատվիրակությունները:

Back to top button