Միջազգային
Գրականության Նոբելյան մրցանակը տրվեց կանադուհի Էլիս Մունրոյին


Այս տարվա Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Էլիս Մունրոյին, ինչի մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։ Մունրոն 13- րդ կին գրողն է, որն արժանանում է Նոբելյան մրցանակի։
Այս տարվա մրցանակը կազմում է 1,2 մլն դոլար։ Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 10- ին Ստոկհոլմում՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։