Միջազգային

Ալիեւը պաշտոնապես է երրորդ անգամ ընտրվում Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի ԿԸՀ տվյալներով` քվեաթերթիկների 72 տոկոսի հաշվարկից հետո երկրի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84.73 տոկոսը: ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովն ասել է, որ այդպիսի արդյունքներով արդեն կարելի է ասել, որ երկրի գործող նախագահը վերընտրվել է 3-րդ անգամ:

Իլհամ Ալիևը հեռուստաուղերձում շնարհակալություն է հայտնել ադրբեջանցիներին, որոնք քվեարկել են իր օգտին: Ընտրություններում գործող նախագահի հիմնական մրցակից, միավորված ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին հավաքել է ձայների 8.2 տոկոսը:

Back to top button