«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները պատրաստ են փոխզիջման, եթե…


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները պատրաստ են փոխզիջման, եթե վերականգնվի հուշարձանի նախկին տեսքը»,- այսօր հայտատարեցին Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամները։ Նախաձեռնությունը ծրագրել է մշակել Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագիծ՝ այդ գործընթացում ներգրավվելով հայության ողջ ներուժը՝ Հայաստան, Սփյուռք և Արցախ:
Նախախորհրդարանի անդամներից Գարեգին Չուքասզյանի բնորոշմամբ «Փակ շուկայի» դեպքում մենք գործ ունենք բացառիկ ապօրինության հետ, որը վերացնելու համար անհրաժեշտ է դատական գործընթաց սկսել և հուշարձանը հետ վերցնել սեփականատիրոից։
Նախաձեռնության անդամների տեղեկացմամբ՝ «Նախախորհրդարանի» տարբեր անդամներ ենթարկվել են հետապնդումների, բայց դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող ունենալ և շարունակելու են պայքարը: Ինչ վերաբերում է շուկայի ներկա տեսքը պաշտպանողներին, ապա նախաձեռնության անդամները նրանց համուրում են մոլորյալներ, որոնց դեմ չի ուղղված իրենց պայքարը։