Միջազգային

Քիմիայի Նոբելյան մրցանակն ստացել են ամերիկացին, բրիտանացին եւ հրեան

Ստոկհոլմում շարունակվում է Նոբելյան շաբաթը։ Այսօր հեղինակավոր մրցանակը հանձնել են քիմիայի ոլորտում ձեռքբերումների համար: Այս տարի մրցանակի են արժանացել միանգամից երեք գիտնականներ՝ ամերիկացի Մարտին Կարպլյուսը, բրիտանացի Մայքլ Լեվիտտը և իսրայելցի Արի Ուորշելը:

Քիմիկոսներին մրցանակը տրվել է համակարգչային մոդելավորման մշակման համար, որը թույլ է տալիս կանխատեսել քիմիական գործընթացները: «Իրականությունն արտացոլող համակարգչային մոդելները դարձել են ժամանակակից առաջատար քիմիական հետազոտությունների կարևորագույն գործոններից»,- ասել են Նոբելյան կոմիտեում:Հաղթսղների պարգևատրումը տեղի  ունենալու դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:

Ցուցադրել ավելի
Back to top button