Տիգրան Առաքելյանը հրաժարվում է համաներումից եւ լքում դատարանի դահլիճը


Վերաքննիչ դատարանում այսօր կրկին հետաձգել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով ընթացող դատավարությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 11-ին: Դատավոր Եվա Դարբինյանը նշել է, որ այդ ժամանակը տրամադրվում է Առաքելյանի պաշտպաններին ՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար։
Իսկ դատական նիստի ժամանակ Տիգրան Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը խափանման միջոցը փոխելու մասին հերթական միջնորդությունն է ներկայացրել, ինչը պայմանավորել է համաներման որոշումով: «Համաներումը տարածվում է իմ պաշտպանյալի վրա և նրան կալանքի տակ պահելու համար դատարանի՝ նախկինում հայտարարված բոլոր հիմքերը բացակայում են», -ասել է Մուշեղ Շուշանյանը։
Դատարանը միջնորդությունը քննության չի առել՝ պատճառաբանելով, որ դատաքննությունը պաշտպանական և մեղադրական ճառերի ներկայացման փուլում է ու միջնորդության հարցը հնարավոր է քննարկել դրանից հետո միայն։ Դատավորի այս հայտարարությունից հետո Տիգրան Առաքելյանը հայտարարել է, որ հրաժարվում է համաներումից ու լքել է նիստերի դահլիճը։