Միջազգային

Վենեսուելայի նախագահը հատուկ լիազորությունների կարիք ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Ազգային ժողովին խնդրելով իրեն տալ հատուկ լիազորություններ կոռուպցիայի և տնտեսական սաբոտաժի դեմ պայքարելու համար։ Ըստ Մադուրոյի՝ եթե իշխանություններին չհաջողվի լուծել նշված խնդիրները, «երկիրը չի կարող սոցիալիզմ կառուցել»:

Ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսն էլ հայտարարել է, որ իր կողմնակիցները դեմ կքվեարկեն նման լիազորություներին: Կապրիլեսը նշել է, որ իշխանության գալուց 5 ամիս անց Մադուրոն չի կարողացել արդարացնել վենեսուելացիների հույսերը: Վերջին շրջանում Վենեսուելայում շաքարի, ալյուրի և թղթի խիստ պակաս է զգացվում:

Ցուցադրել ավելի
Back to top button