Միջազգային

Մենք մեր պարտքերը միշտ փակել ենք, ասել է Օբաման. ԱՄՆ- ում բյուջետային ճգնաժամը շարունակվում է

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեկոբ Լյուն հինգշաբթի հանդես կգա սենատորների առջև և կխոսի պետական պարտքի վերին սահմանը բարձրացնելու խնդրի և դեֆոլտի հնարավոր հետևանքների մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, մենք պատրաստվում ենք իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներին»,-նշել է Օբաման:

Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում նա նաև ասել է, որ պատրաստ է ցանկացած հարցի շուրջ բանակցություններ վարել օրենսդիրների հետ, սակայն միայն այն բանից հետո, եթե նրանք կատարեն իրենք պարտականությունը և հաստատեն բյուջեն:

Հիշեցնենք, որ դեմոկրատների ու հանրապետականների դիմակայության արդյունքում ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի հաստատել նոր ֆինանսական տարվա համար բյուջեն և չի բարձրացրել պետական պարտքի վերին սահմանը, որ այժմ կազմում է 16.7 տրիլիոն դոլար: Եթե այն չբարձրացվի մինչև հոկտեմբերի 17-ը, ԱՄՆ-ը տեսականորեն կհայտնվի դեֆորտում:

Սպիտակ տանը հրավիրված ասուլիսում Օբամային նաև հարց է ուղղվել, թե նա ինչ ազդակներ է ցանկանում փոխանցել ԱՄՆ-ի միջազգային վարկատուներին, մասնավորապես ճապոնիային ու Չինաստանին, երբ երկրում շարունակվում է բյուջետա-ֆինանսական ճգնաժամը: «Իմ ազդակը միջազգային հանրությանը հետևյալն է` մենք միշտ մեր պարտքերը փակել ենք  և հետագայում էլ նույնը կանենք»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button