Միջազգային

Մեծ Բրիտանիան եւ Իրանը դիվանագիտական հարաբերությունները կվերականգնեն

Մեծ Բրիտանիան և Իրանը կարող են մոտ ապագայում կրկին բացել իրենց դեսպանատները Թեհրանում և Լոնդոնում, հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները սառեցվել  են 2011 թվականին: Հեյգը բրիտանական խորհրդարանին ասել է, որ սկզբնական շրջանում երկու երկրները կնշանակեն գործերի ժամանակավոր հավատարմատարներ: Ըստ նրա՝ նախագահ Հասան Ռոուհանիի իշխանություն գալուց հետո Իրանի հետ երկխոսության տոնը փոխվել է: Սակայն Հեյգը նշել , որ տնտեսական պատժամիջոցները հանելու համար անհրաժեշտ է, որ Իրանը զգալի փոփոխություններ մտցնի իր միջուկային ծրագրերում:

Ցուցադրել ավելի
Back to top button