Հասարակություն

Դեղարտադրողները պետությունից խաղի կոնոններ են պահանջում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2013 թ հունվարի 1- ից Հայաստանն  անցել է  դեղարտադրության «Պատշաճ արտադրական պահանջների» համակարգի՝ GMP- ի կիրառմանը: Շուտով ավարտին կմոտենա 2013թ , սակայն Հայաստանում չկա և ոչ մի դեղարտադրող ընկերություն, որն աշխատի այդ ստանդարտներով, այսօր հայտարարեց ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը։ Գերակա համարվող դեղագործության ոլորտն այժմ մարտահրավերների առջևէ  կանգնած: Դեռևս խորհրդային տարիներից շուրջ 15 անուն դեղ արտադրող գիտահետազոտական այս կենտրոնն արդեն տասը ամիս է, ինչ որևէ դեղ չի արտադրում։

«Պատշաճ արտադրական պահանջների» (GMP)  հավաստագիր չեն ստանում, և չեն ցանկանում   աշխատել առանց օրենքի: GMP  հավաստագիրը պետք է դեղարտադրողներին տրամադրի  դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը։ Դեղարտադրողները GMP  ստանդարտով աշխատելու մասին դեռ երկու տարի առաջ են տեղեկացել, իրենք էլ կարծիք են հայտնել, որ  երկու տարին քիչ ժամանակ է։«Եթե նոր խաղ ենք սկսում, սկզբում եկեք որոշենք նոր խաղի կանոնները։ Կանոնները լինեն սեղանին, դրանից հետո ժամանակ տանք, որ էդ կանոններին վարժվենք, ու սկսենք խաղալ խաղը: Ասացին՝ կանոնները կլինեն ընթացքում, անցավ երկու տարին, ես այդ հարցը նորից եմ բարձրացրել, ու՞ր են խաղի կանոնները»,- ասում է Վիգեն Թոփուզյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button