Միջազգային

Ադրբեջանի ընտրություններից ավարտից առաջ արդեն հայտարարվում է Ալիեւի հաղթանակի մասին

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանն այսօր ընտրո՞ւմ, թե՞ վերընտրում է իր նախագահին, հարցը կարծես թե կանխորոշված վերջաբան ունի: Չնայած դեռ ընտրությունները չեն ավարտվել, սակայն կեսօրին սոցիոլոգիական հետազոտությունների «Կանխատեսում» կենտրոնն արդեն հրապարակեց ընթացող ընտրությունների վերաբերյալ exit-poll-ի արդյունքները, համաձայն որի, թեկնածուների շրջանում բացարձակ առաջատարը Իլհամ Ալիևն է՝ 92.15 տոկոս ձայնով, երկրորդ տեղում միասնական ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին է ` 6.06 ձայնով: Սա է պատկերը մինչ կփակվեն ընտրատեղամասերը մեր ժամանակով ժամը 19-ը:

Ավելին՝ ընտրատեղամասերի բացվելուց 4 ժամ հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց հայտարարել, որ 5 միլիոն 145 հազար ընտրողից արդեն իսկ իր քաղաքացիական պարտքն է կատարել 1 միլիոնը՝ արձանագրելով բացառիկ ակտիվություն: Չի կիսում այդ ակտիվությունը և ուռճացված թվեր է համարում դրանք Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ նկատելով, որ նախընտրական շրջանում անցկացված դիտարկման արդյունքները թույլ են տալիս ասել, որ Իլհամ Ալիևը մրցապայքարից դուրս մղելով ուժեղ մրցակիցներին, ոմանց ձերբակալելով, ոմանց էլ վտարանդի դարձնելով, իրեն ժամանակից շուտ հռչակեց երկրի նախագահ։

Մինչ exit-poll- ը թվեր ներկայացնում, նախնական հայտարարություններով են հանդես եկել ընտրոթւյունների ընթացքի անցկացման թափանցիկության վերաբերյալ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի և ԱՊՀ միջխորհրդարանական խմբի, ինչպես նաև եվրոպական դիտորդներից շատերը, որ ընտրությունները կազմակերպված են բարձր մակարդակով, իսկ մասնակցության ցուցանիշը աննախադեպ է: Հիշեցեննք, որ մինչ ընտրությունները եվրոպական բոլոր իրավասու կառույցները տարբեր հայտարարությոններով հանդես եկան, որ Ադրբեջանում չկա բազմակարծություն, անազատության մեջ են հայտնվում լրագրողներ, ընդդիմության ներկայացուցիչներ` իրենց քաղաքական հայացքների համար և կոչ արել առանց նախապայամանների ազատ արձակել նրանց:

Նման հայտարարություններից հետո հնարավո։ր է շրջադարձային այնպիսի որոշում կայացվի եվրոպացի դիտորդների կողմից, որ նախընտրական շրջանում եղել են անօրինական գործողություններ, և իշխանությունը պահելու համար կիրառվել են օրենքով չսահմանված գործողություններ, ասել է թե օրինական չճանաչվեն ընտրությունները, Գրիգորի Այվազյանը բացառեց, նշելով, որ նավթադոլարները Եվրոպային պետք են։

 Հայաստանի տեսանկյունից, ըստ Գրիգորի Այվազյանի, կարևորն այն է, որ վախի և ատելության մթնոլորտում վերարտադրված ռեժիմը պետք է իշխանությունը պահպանելու համար շարունակի գործելոճը` սադրանքների դիմել ԼՂ հարցում եւ այստեղ մենք պետք է զգոնությունը չկորցնենք: «Իշխանության պահպանման համար Ալիևը կգնա հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը: Իհարկե, մեզ մի բան կարող է  հանգստացնել, որ մեր իշխանությունները զգոնություն են ցուցաբերում: Դա պաացուցվեց նաև ԵԽԽՎ վեհաժողովում ՀՀ նախագահի հնչած խոսքում, որ Ադրբեջանը եթե գնա արկածախնդրության, կկորցնի ավելի շատ տարածքներ»,- ասում է Այվազյանը։

Ի դեպ՝ միասնական ընդդիմադիր թեկանծու Ջամիլ Հասանլին արդեն հայտարարել է, որ ընտրություններն անցնում են խախտումներով: «Իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ մասնակցում են կեղծարարություններին` դառնալով իշխանության բռնազավթման հանցագործության մասնակից>,- հայտարարել է Հասանլին:

Back to top button