Միջազգային

Ֆրանսիան եւ Սաուդյան Արաբիան կուժեղացնեն սիրիական ընդդիմությանը

Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան մտադիր են նպաստել սիրիական ընդդիմության ուժեղացմանը: Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան իվ Լե Դրիան, որն այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։

Թագավոր Աբդալլայի հետ բանակցելուց հետո հանդես գալով լրագրողների առջև՝ ֆրանսիացի նախարարն ասել է, որ երկու երկրներն ունեն հիմնական հարցերում` այդ թվում նաև տարածաշրջանի ճգնաժամին վերաբերող, համանման դիրքորոշումներ: «Մենք նույն տեսանկյունից ենք մոտենում ստեղծված իրավիճակին և կարծում ենք, որ անհրաժեշտ է ուժեղացնել սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան, ինչպես նաև Սիրիական ազատ բանակի գլխավոր հրամանատար գեներալ Սալիմ Իդրիսի շտաբը», — նախարարի խոսքերը մեջբերել է «Ֆրանս պրեսը»:

«Պետք  է հասնենք նրան, որ Ազգային կոալիցիան ուժեղ լինի ու հարգանք վայելի: Մենք կոալիցիային կաջակցենք և ռազմական, և մարդասիրական առումով», — ընգծել է Ժան Իվ լե Դրիանը: Միաժամանակ՝ նա հույս է հայտնել, որ Սիրիայի հարցով ժնևյան խորհրդաժողովը կհասնի հաջողության, քանի որ սիրիական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ:

Ցուցադրել ավելի
Back to top button