ԿարևորՀասարակություն
Սպասվում է ջերմաստիճանի անկում


Հոկտեմբերի 9-ի գիշերը հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում նաև Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև` 0 ° C, գետնի մակերևույթին մինչև` -1…-2° C։
Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ հոկտեմբերի 09-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-6 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի գիշերը կնվազի 3-4, 9-ի ցերեկը և 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Ջերմաստիճանն ըստ մարզերի՝ տես այստեղ։