Միջազգային

Պան Կի Մունն առաջարկում է բազա ստեղծել Դամասկոսում եւ Կիպրոսում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն առաջարկում է Սիրիայի քիմիական նյութերի զինանոցը ոչնչացնելու համար ստեղծել ՄԱԿ-ի և Քիմիական զենքն արգելող կազմակերպության համատեղ առաքելություն, որը կտեղակայվի Դամասկոսում և Կիպրոսում:

«Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝համատեղ առաքելության ներկայությունը Սիրիայում կլինի շատ սահմանափակ: Այդ երկրում կգործի միայն անձնակազմի այն մասը, որի ներկայացությունն անհրաժեշտ է դրված խնդրի կուծման համար: Դամասկոսի գրասենյակը կծառայի որպես օպերատիվ հենակայան», -նշված է ՄԱԿ- ի ԱԽ- ին ուղղված նրա նամակում։

Դրանից բացի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկում է ստեղծել ևս մեկ բազա Կիպրոսում, որը աջակցություն ցույց կտա սիրիական զենքի ոչնչացմանը: «Խմբերը, որոնք կմեկնեն Սիրիա տեսչության նպատակով, նախ կլինեն Կիպրոսի բազայում առաքելության հետագա գործողությունները պլանավորելու համար», — պարզաբանված է նամակում։ -Այդ բազան նաև անձնակազմի համար որպես մարզական կենտրոն կծառայի»։

Համատեղ առաքելության կազմը բաղկացած կլինի ՄԱԿ-ի և Քիմիական զենքն արգելող կազմակերպության 100-ական անդամներից:

Ցուցադրել ավելի
Back to top button