Մշակույթ

Միացյալ երիտասարդական լիգայի «աղանդավորների» ցուցակը եւ հավատաքննիչների ժամանակը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Այն հայտարարությունը, թե  ես աղանդավորական եմ, ակնհայտ կեղծիք է, բացահայտ սուտ և ապատեղեկատվություն»,- անդրադառնալով Միացյալ երիտասարդական լիգայի օրերս հրապարակած ցուցակին այսօր հայտարարեց հանրապետության վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Հիշեցնենք՝ ցուցակում հայտնի մարդկանց անուններ են, որոնք, ըստ լիգայի, այս կամ այն աղանդավորական կազմակերպության հետևորդ են: Վերոնշյալ ցուցակում հայտնված արվեստագետներից Տիգրան Ներսիսյան առաջինն էր, ով արձագանքեց Միացյալ երիտասարդական լիգայի տարածած տեղեկատվությանը. «Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, մկրտվել եմ  հայ առաքելական եկեղեցում, ինչպես ես,  այնպես էլ կինս և երեխաներս: Հայտարարության հաջորդ իսկ օրը դերասանի կինը՝ Նելի Խերանյանը զանգհարել էր լիգայի համանախագահին ու պահանջել հերքում տալ: Վերջինը խոստացել էր ամեն բան ճշտել ու հանդես գալ հերքման հայտարարությամբ, անգամ ներողություն խնդրել: Առ այսօր ոչ հերքել են, ոչ էլ , առավել ևս, ներողություն խնդրել»։
Զրպարտության համար դատական գորընթաց սկսելուց Տիգրան Ներսիսյանը զերծ կմնա, քանի որ, ինչպես ասում է,  հավատում է մարդուն, հավատում է, որ ՄԵԼ-ի անդամներն ի վերջո կսթափվեն ու կդադարեն սուտ և ապատեղեկատվություն տարածել։ Ագրեսիան, հարձակումը, թշնամանքի հրահրումը  որևէ մեկի կողմից, որևէ խմբի կամ անհատի նկատմամբ արվեստագետն ընդհանրապես անընդունել է համարում: Մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ, եթե չեն խախտում օրենքը, ասում է։

Միացյալ երիտասարդական լիգայի հրապարակած ցուցակը մեր իրականության մեջ արմատացած անհանդուրժողականության դրսևորոմներից մեկն է: Տիգրան Ներսիսյանը այդ համատեքստում է դիտում նաև հանրապետության նախագահին հասցեագրված մի խումբ մտավորականների հայտնի բողոք-նամակը  Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ» օպերայի վերաբերյալ։

Back to top button