Զարուհու հարցն ու քաղաքական գործիչների շարունակվող արձագանքը


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Արդյո՞ք Զարուհի Փոստանաջյանի հարցը ԵԽԽՎ- ում տեղին էր, թե՞ ոչ. ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը հարցը անտրամաբանական է համարում: «Եթե իսկապես նախագահը խաղացել է կազինոններում, գումար տանուլ տվել, հետեւաբար՝ գաղտնի ծառայությունները, այդ թվում Թուրքիան եւ Ադրբեջանը, կիմանային դրա մասին, բայց նման բան չկա, արդյունքում՝ ՀՀԿ-ն պետք է դատի տա Զարուհի Փոստանջյանին, քանի որ վիրավորանք կա ուղղված ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ երկրի խորհրդանիշին»,- ասում է Արամ Սարգսյանը։
Ի տարբերություն նրա՝ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության արդեն նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը Զարուհի Փոստանջյանին չի մեղադրում ԵԽԽՎ-ում նման հարց հնչեցնելու համար ու խեղկատակություն է համարում այն, որ պետք է Զարուհի Փոստանաջյանին ՀՀԿ- ն դատի տա։ «Խեղկատակությունէդատիտալը, մոմպետքէվառիԶարուհին, քանիորայդդեպքումկդառնաԺաննադ’Արկ»,- ասում է։
Իսկ ի՞նչ հարց պետք է հնչեցներ ընդդիմության ներկացուցիչը ԵԽԽՎ ամբոնից։ Նկատենք, որ ընդդիմադիր գործչի հնչեցրած հարցի վերաբերյալ մի շարք մեղադրանքներ եղան անգամ ընդդիմադիր դաշտից՝ ասելով, որ այնպիսի հարց պետք է հնչեր, որ նախագահը վատ վիճակի մեջ հայտնվեր։ Արամ Սարգսյանը ասում. «Իսկ ի՞նչ պարտադիր է, որ այդ ամբիոնից հարց ուղղվեր նախագահին, մենք մեր հարցերը պետք է լուծենք մեր տանը»։