Միջազգային

Սիրիայում սկսել են ոչնչացնել քիմիական զենքը

Սիրիայի իշխանությունները տեղափոխում են իրենց տնօրինության տակ գտնվող քիմիական զենքը և դրա ստեղծման համար նախատեսված սարքավորումները մի քանի կենտրոնական պահեստներ, որպեսզի հեշտացնեն քիմիական զինանոցի ոչնչացումը, տեղեկացրել է «Վաշինգտոն փոստը»։

Սիրիայի ռազմական ուժերի կողմից վերջին օրերին իրանականցվող այդ տեղափոխությունները, պարբերականի տվյալներով, սկզբում մտավախություն են առաջացրել, որ Դամասկոսը կարող է փորձել թաքցնել իր զինանոցի մի մասը: Սակայն ԱՄՆ կառավարությունն այժմ կարծում է, որ տարբեր տեղերից կենտրոնական պահեստներ տեղափոխելով զինանոցը, սիրիացիները պատրաստվում են համագործակցության և նպատակ ունեն ոչնչացնել քիմիական զինամթերքը, ընդգծել է թերթը:

Սիրիական կողմի գործողությունները Վաշինգտոնում զգուշավոր լավատեսություն են առաջացրել: Թերթի ունեցած տեղեկություններով՝ ԱՄՆ-ի վարչակազմում կարծում են, որ սիրիական քիմիական զենքի արտադրական հզորությունները հնարավոր կլինի ոչնչացնել մի քանի շաբաթվա ընթացքում: Եվ այդ ամենը միջազգային հսկողության տակ  կարող ենանել իրենք՝ սիրիացիները։

Կիրակի ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետների վերահսկողությամբ սիրիացիներն արդեն ոչնչացրել են իրենց քիմիական զինանոցի մի մասը:

Ցուցադրել ավելի
Back to top button