Միջազգային

Նաթանյահու. «Իրանը պետք է հնարավորություն չունենա շարունակել ուրանի հարստացումը»

Իսրայելը դեմ չի Իրանի հետ բանակցություններին, սակայն պահանջում է, որ այդ երկիրը դադարեցնի իր միջուկային ծրագիրը. նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն:

«Իրանը պետք է հնարավորություն չունենա շարունակել ուրանի հարստացումը»,- Սի Բի Էս հեռուստակայանի թղթակցին հետ զրույցում  ասել է նա: Ըստ Նաթանյահուի՝ եթե Իրանն ամբողջությամբ  չհաժարվի իր միջուկային ծրագրերից, նրա նկատմամբ պատժամիջոցները պետք է խստացվեն:

«Իմ նպատակն է թույլ չտալ, որ իրանցիները մեզ խաբեն, համոզելով համաձայնագիր կնքեն, որով  կհանվեն պատժամիջոցները և նրանք կշարունակեն մշակել Իսրայելին, ԱՄՆ-ին և ողջ միջազգային հանրությանը սպառնացող իրենց միջուկային ծրագրերը», նշել է նա:  Վարչապետը քննադատության է ենթարկել նաև Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ անվանելով այն «կեղծավոր»:

«Նա այնքան շատ էր խոսում իրանական ժողովրդավարությունից, մինչդեռ իրականում նրանք հարյուրավոր մարդկանց են սպանում և բանտ նստեցնում»,-հայտարարել է Նաթանյահուն:

Back to top button