Հողմիկի հեթանոսական համալիրը բացառիկ է իր հնագիտական արժեքով


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
2013-ի օգոստոսի 7-ին Հողմիկի հեթանոսական տաճարում վերսկսված հնագիտական պեղումների ընթացքում գիտնականներին հաջողվել է բացել նոր քառակուսիններ, գտնվել են նոր սենյակների հիմքեր, խեցեղեն հարուստ նյութ, կենդանիների ոսկորներ, ինչպես նաև կուռքը, որը մարմնավորում է միաժամանկ մի քանի պաշտամունքային կենդանիներ ներկայացնող գերբնական էակի: Հողմիկի հնավայրը հայտնավերվել է 20-րդ դարի վերջին՝ ՀՀ հյուսիս արևմուտքում՝ Ամասիայից մոտ 4-5 կմ հեռավորության վրա: 1988-ից սկսված պեղումները ցույց տվեցին, որ գիտնականերր գործ ունեն մեծ տաճարական համլիրի հետ, որպիսիք Հայաստանում կամ պեղված չէին կամ վերաիմաստավորված չէին որպես այդպիսին:
Հողմիկի հնավայրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ լինելով հեթանոսական տաճարական կենտրոն չի ավերվել պետության կամ բնակչության կողմից, այլ հատուկ ծեսով ծածկվել է, և հնագետները հնարավորություն ունեն պարզելու և ծեսի, և հեթանոսական կրոնի և ճարտարապետության մանրամասները։
Հողմիկի համալիրում առանձնահատուկ նշանակություն ունեն կենտրոնական սյունազարդ երեք սրահները, որոնք նվիրված են հայ հեթանոսական պանթեոնի երեք գլխավոր աստվածներին՝ Արամազդին, Անահիտին և Միհրին: Առանձնահտուկ նշանակություն ունեն նաև հայտնաբերված զոհասեղանները, որոնց վրա սպանում էին զոհաբերվող կենդանիներին: Հնավայրում վերջին տարիներին իրականացված պեղումների ընթացքում հայտնաբեվել են նաև բագիններ, այսինքն բացօթյա սրբազան կառույցներ: Ըստ պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Հայկ Հակոբյանի՝ հայ հնագիտության մեջ դրանք բացվում և ուսումնասիրվում են առաջին անգամ։