Կրծքագեղծի քաղցկեղը մահավճիռ չէ, կրկին հիշեցնում են մասնագետները՝ խորհուրդ տալով հետազոտվել


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր ամբողջ աշխարհը նշվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի օրը: Կրծքի քաղցկեղը մահացու դատավճիռ չէ և այժմյան բժշկությունը կարողանում է հասնել լավ արդյունքների, այսօր իրենց հասած ձեռքբերումներից լրագրողների հետ են կիսվել Հայ- ամերիկյան առողջության կենտորնի բժիշկները: Հոկտեմբերի 15-ից 30-ը կենտրոնը սահմանել է զեղչային ճկուն համակարգ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու համար։ Ակցիային մասնալկցելու համար նախօրոք պետք է հերթագրվել: Նախաձեռնության նպատակն է աջակցել կանանց՝ վաղ ախտորոշել կամ կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը: Կենտրոնն ունի նաև անվճար բուժսպասարկում, որից կարող են օգտվել բազմազավակ մայրերը, հաշմանդամները, պատերազմի մասնակիցներն ու զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամները։
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը կանխում է հետագա բարդությունները, հայտարարում են մասնագտները: Ուստիև խորհուրդ են տալիս հատկապես կանանց տարին մեկ անգամ այցելել բժշկի և անցնել ընդհանուր հետազոտություն` անկախ այն հանգամանքից, թե կինն ինքն զգում է դրա անհարժեշտությունը, թե՝ ոչ։ «Մեզ համար ընդունելի է հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում, որը շատ ավելի մեծ արդյունավետություն է տալիս, և բժիշկները հնարավորություն են ունենում օգնելու մարդկանց, այս փուլում հայտնաբերված հիվանդությունները շատ ավելի հեշտությամբ, քիչ ծախսերով հաղթահարելու համար»,- ասում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Գենետիկ ծանրաբեռնվածության դեպքում մասնագետների խորհուրդն է 35 տարին լրանալուն պես ամեն տարի անցնել պրոֆիլակտիկ հետազոտություն: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը թվային մամոգրաֆիայի համալիր հատազոտություն իրականացնող առաջին կենտրոնն է Հայաստանում: Խաչանուշ Հակոբյանի խոսքով` գրեթ անհնար է այս եղանակով հետազոտության սխալ ախտորոշումը։
Ամեն տարի այս կենտրոնում հետազոտվում է շուրջ 30 հազար կին: Կենտրոնն արդեն ունի իր վիրահատարանը, որտեղ 5 ամիսների ընթացքում վիրահատվել է 130 հոգի: Սակայն բուժման այս եղանակին բժիշկները դիմում են ծայրահեղ վիճակում, երբ արդեն բուժումն անօգուտ է։
Այս հիվանդությամբ տառապում են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: Կենտրոնի գործունեության 16 տաիների ընթացքում հետազոտվել է 816 տղամարդ, որի արդյունքում հայտնաբերվել է 31 քաղցկեղի դեպք: Հիվանդությունը երիտասարադացող է, ինչի մասին փաստում են թվերը: Կենտրոնում մինչեւ 29 տարեկան 80 այցելուի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։