Միջազգային

Եգիպտոսում մոտ 50 մարդ է զոհվել բախումների ընթացքում

Առնվազն 50 մարդ է զոհվել Եգիպտոսի անվտանգության ուժերի և տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների մինչև նախօրեին ծագած բախումների ընթացքում: Տասնյակ մարդիկ վիրավոր են: «Մահմեդական եղբայրներ» շարժման 200 անդամ ձերբակալվել է Կահիրեում:

Կիրակի Եգիպտոսում նշում էին արաբա-իսրայելական հակամարտության հակամարտության 40- ամյակը, որը ստացել է «Դատաստանի օրվա պատերազմներ» անվանումը: Բախումները տեղի են ունեցել միաժամանակ եգիպտական մի քանի քաղաքներում:

Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, անվտանգության ուժերը փորձել են թույլ չտալ, որ հակառակորդների միջև ուղիղ բախումներ լինեն: Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ կառավարությունը թույլ չի տա տոնական երթը տապալել, իսկ վարչապես Հազեմ Բեբլաուին կոչ էր արել եգիպտացիներին «համախմբվել և լավատեսությամբ նայել երկրի ապագային»:

Ցուցադրել ավելի
Back to top button