Սպորտ

«Արարատ 73»- ը վերադառնում է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ագարակ գյուղի բնակից 63- ամյա Գևորգ Գևորոգյանը  մասունքի նման է պահում  այն թերթեը, որտեղ տեղ են գտել «Արարատ 73»- ի մասին պատմող հոդվածները: Ժամանակ առ ժամանaկ այն բացում է, ընթերցում ու հիշում երանելի և հիշարաժան օրերը, որ այդ ժամանակ ապրում էր  հայ ժողովուրդը: 40 տարի անց Գևորգ եկել է Հանրապետության հրապարակ դիմավորելու, լուսանակարվելու գրկախառնվելու իր սիրելի ֆուտբոլիստների հետ։

«Ես իսկապես հիմա այստեղ եմ ու դեռ աչքերիս չեմ հավատում, որ կարող եմ տեսնել Լևոն Իշոտյանին, Սերգեյ Բոնդարենկոյին… ու մյուսներին: Գևորգի կին էլ նկատում է, որ այդ տարիներին կանայք  այսօրվա պես մասսայական չէին կարող գնալ մարզադաշտ, իրեն մնում էր միայն  հեռուսատացույցով հետևել խաղերին։

Հոկտեմբերի 6 –ին Հանրապետության հրապարակից տրվեց  «Արարատ 73»- ի  լեգենդար ֆուտբոլիստների մեծարման երեկոյի առաջին փուլի մեկնարկը, որն ավարտվելու է հոկտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում նախատեսված միջոցառմամբ: Երեկվա նախաձեռնության հեղինակը ռուսաստանաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանն է,  իսկ միջոցառումն իրականացվում էր  սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի աջակցությամբ:

Հանրապետության հրապարակում  ոգևորության ալիքը ու ադրենալինի չափաբաժինը շատ էր: Հուզված էին և երեկրապագուները և մարզիկները։

«Ես չեմ կարող խոսել, չեք պատկերացնի ինչքան հուզված եմ։ Երեկ շրջում էի Երևանով ու հանկարծ մի աղջիկ ասում է՝ վայ, Իշտոյանը, դուք հասկանո՞ւմ եք, 40 տարի է անցել, բայց ինձ դեռ հիշում են»,- ասում է Լեւոն Իշտոյանը։

Իմ սրտի մայրաքաղաք վերտառությամբ ավտոբուսի վրա փակցված էր «Արարատ 73»- ի կազմը: Սերգեյ Բոնդարենկոն տեսնելով իր նկարը բացականչեց, «Շատ չեմ փոխվել, քանի որ ժամանակ չեմ ունեցել»։

«Դուք չեք պատկերացնի, մենք 1968 թ խաղացել ենք ու ներքևի տեղերիրց եկել վերև ենք հասել: Մենք հիմա էլ խաղերով ենք ապրում, հիշում, բայց համոզված ենք, որ մեր հավաքականն էլ հաստատ հաջողության հասնելու է»,- լրագրողների հարցերին պատասախանելուց հետո ֆուտբոլիսները ավտոբուսով  շարժվում են դեպի «Հրազդան» մարզադաշտ, իսկ ճանապարհին Բոնդարեկոն բոլորին պատում է անցած գնացած օրերի մասին։

Երբ ավտոբուսը տեղ հասավ՝ առաջինը մարզադաշտ  մտավ Բոդարենկոն՝ ո՞ւր է  Իշտոյանը բացականչությամբ: Ու  գնդակը միմյաց փոխանցելով սկսեցին խաղալ ֆոտբոլային  ներկայացում:

Ֆուտբոլիստների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղն էր : Հոկտեմբերի 6-ն այդ բնակավայրի համար տոնական էր, քանի որ նշվում է Ագարակի 5-ամյակը: Այդ գյուղի բնակիչ, բարերար Հրաչյա Պողոսյանը որոշել է «միահյուսել» այդ տոնն ու «Արարատ-73»- ի մեծարման միջոցառումները: Ֆուտբոլիստները բարեմաղթանք, շնորհավորնք ստացան արդեն պաշտոնատար անձանցից։ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արարատցիներին տարավ դեպի 40 տարի  հետ ու նրանց խաղերից շատ մանրամասն դրվագներ հիշեցրեց. «Նիկոլայ Օզերովի նման մեկը, ով շատ աստղեր էր տեսել և շատ լեգենդների խաղ էր տեսել ու գնահատել, ասում էր «Աստղային թիմ և աստղերի թիմ»։

Հիշողությունների հերթը հասավ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար  Յուրի Վարդանյանին: «Որպես մարզիկ ես ոչ միայն շփվել եմ արարատցիների հետ,այլ ճակատագրի բերումով երբ 1983 թ  նվաճեցի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումը`  սահմանելով ռեկորդ, այն նվիրել եմ «Արարատ 73» -ին»։

Եվ վերջին ակորդը տրվեց Ագարակի գյուղամիջում, այստեղ բացվեց «Արարատ 73» խորհրադանշող հուշարձան, իսկ դպրոցի մարզադահլիճն  էլ անվանակոչվեց Յուրի Վարդանյանի անունով։

Ցուցադրել ավելի
Back to top button